ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Զինված հարձակումներ Եգիպտոսում

Զինված հարձակումներ Եգիպտոսում
10.01.2016 | 12:47

Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում երկու զինյալներ հարձակվել են «Բելա Վիստա» հյուրանոցի վրա: Հարձակման հետևանքով տուժել է երեք զբոսաշրջիկ, երկուսը՝ Ավստրիայի, մեկը Շվեդիայի քաղաքացիներ են: Հարձակվողները զինված են եղել դանակներով ու ինքնաձիգներով: Անվտանգության ուժերը հարձակվողներից մեկին սպանել, մյուսին ձերբակալել են: Հուրգադայում արտակարգ դրություն է հայտարարվել, քաղաքից դուրս եկող ճանապարհները, հյուրանոցները, ռազմավարական նշանակության օբյեկտները հսկողության տակ են: Նույն օրը Կահիրեի հարավ-արևմտյան Գիզա արվարձանում անհայտ անձը կրակոցներով սպանել է ծառայության մեկնող մեկ ոստիկանի և մեկ զինծառայողի: Մեքենայի մեջ սպանվածների մարմինները հայտնաբերել է ճանապարհային ոստիկանությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ուժի մեջ է 2015- ի նոյեմբերի զգուշացումը՝ առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։

Դիտվել է՝ 1665

Մեկնաբանություններ